Դեպրեսիայի 5 հիմնական ախտանիշ
Lifestylemed.news.am-ը գրում է.
Յուրաքանչյուրը պիտի իմանա դեպրեսիայի եւ ախտանիշների, եւ դրսեւորումների մասին, պնդում են մասնագետները: Եթե կարողանաք մտերիմներից որեւէ մեկի մոտ ճանաչել դեպրեսիան, գուցե կարողանաք փրկել նրա կյանքը, չէ՞ որ դեպրեսիայով ամեն տասներորդ մարդ հակված է ինքնասպանության:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դեպրեսիայի 5 հիմնական ախտանիշ.
1. Քնի խնդիրներ
Դեպրեսիայով տառապող մարդիկ հաճախ բախվում են անքնությանը կամ արթնանում են գիշերը:
2. Հետաքրքրության բացակայություն
Դեպրեսիայով մարդը հաճախ կորցնում է հետաքրքրությունը այն ամենի նկատմամբ, ինչը նախկինում իրեն հաճույք էր պատճառում: Փոխարենը նրանք կարող են ժամերով եւ օրերով զբաղվել այնպիսի բաներով, որոնք նվազագույն ջանքեր են պահանջում եւ հաճույք են պատճառում (օրինակ` տեսախաղեր, հեռուստացույցի դիտում եւ այլն):
3. Չափից շատ ուտել կամ ախորժակի կորուստ
Սննդային սովորույթներում փոփոխությունները եւս կարող են դեպրեսիայի նշան լինել: Եթե մարդը սկսել է սովորականից ավելի շատ ուտել կամ էլ հակառակը` կորցրել է ախորժակը, նրան գուցե հոգեբանի կամ հոգեթերապեւտի օգնությունն է պետք:
4. Գլխացավեր
Առանց լուրջ պատճառի հաճախակի գլխացավերը, ինչպես նաեւ ստամոքսի ցավերը եւ մարսողության խնդիրները եւս կարող են դեպրեսիայի նշան լինել, հատկապես եթե դեղերը դրանց դեմ չեն օգնում:
5. Ինքնասպանության մասին մտքեր
Չարժե անտեսել ինքնասպանության մասին մտքերը, պնդում են հոգեբույժները: Ինքնասպանության մասին մտքերն ու զրույցները դեպրեսիայի նշան են, իսկ դեպրեսիայով տառապող շատ մարդիկ կարող են խոսքից գործի անցնել: