Շնչառության կանոններ ուժեղ սառնամանիքին
Lifestyleshabat.am-ը գրում է.
Մինուս 20 աստիճանից ցածր ջերմաստիճանի ժամանակ շատ հավանական է դառնում շնչառական ուղիների ցրտահարումը: Սառնամանիքին ճիշտ շնչելու մի քանի տարբերակ։
1. Պետք է աշխատել հնարավորինս դանդաղ շնչել, որքան դանդաղ ենք շնչում, այնքան հնարավորությունը մեծ է, որ ներշնչած օդը տաքանա:
2. Պետք է աշխատել շնչել քթով, ոչ թե բերանով:
3. Եթե, այնուամենայնիվ ստիպված եք բերանով շնչել, ապա աշխատեք որքան հնարավոր է շուրթերը մոտեցրած պահել և շնչել նեղ արանքով:
4. Պետք չէ խորը շունչ քաշել և թոքերը լցնել օդով, այդ դեպքում բորբոքային պրոցես կսկսվի սառը օդից: Պետք է թեթև շնչել, սովորականի պես:
5. Չվազել, չթռչկոտել, չծանրաբեռնել շնչառությունը:
6. Հոգեբանական տեսանկյունից, պետք չէ խուճապի մատնվել, շնչեք հանգիստ, դանդաղ:
7. Չշնչեք քամուն հակառակ:
8. Դեմքը փաթաթեք շարֆով և շնչեք նրա միջով: