Արգենտինայում ձերբակալվել է «Բարբի բանդիտը»
SocietyԱրգենտինացի ոստիկանները ձերբակալել են «Բարբի բանդիտ» մականունով հայտնի Ջորջիա Վոումանին, ով մեղադրվում է թանկարժեք տներում կողոպուտներ իրագործելու համար:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ծագումով բրիտանացի երիտասարդ կինն ու նրա հանցակիցը` 32-ամյա Խոսե Մինյոն, ձերբակալվել են Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում:
Նշվում է, որ տիկնիկանման արտաքինով 26-ամյա բրիտանուհին Արգենտինա է տեղափոխվել 2 տարի առաջ:
Իրավապահներին հաջողվել է պարզել, որ հանցավոր «դուետին» հաջողվել է 16 գողություն իրականացնել` յուրացնելով ոսկեղեն ու թանկարժեք իրեր: