Վերին Գետաշեն-Մադինա, Ծովակ-Ախպրաձոր ճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը բաց են եւ երթեւեկելի
SocietyԳեղարքունիքի մարզում հունվարի 15-ին տեղացած ձյան եւ գրանցված բքերի հետեւանքով դժվարանցանելի վիճակ էր առաջացել Վարդենյաց լեռնանցքում եւ միջհամայնքային նշանակության մի շարք ճանապարհներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, անցած ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին ճանապարհաշինարարները մաքրման եւ մշակման աշխատանքներ են իրականացրել Մարտունի -Գետափ միջպետական նշանակության եւ Վերին Գետաշեն-Մադինա, Ծովակ-Ախպրաձոր, Վարդենիս-Այրք, Շատվան-Նորաբակ միջհամայնքային նշանակության ճանապարհներին: «Իրականացված աշխատանքներÕ « արդյունքում հաջողվել է ապահովել ճանապարհների անցանելիությունը: Ծովակ-Ախպրաձոր ճանապարհի անցանելիությունն ապահովելու համար ճանապարհաշինարարներից պահանջվեց 3 օր: Չդադարող բուքը մեջընդմեջ դժվարանցանելի վիճակ է ստեղծում նաեւ Մադինա-Վերին Գետաշեն ճանապարհին ու Վարդենյաց լեռնանցքում: Հունվարի 18-ի առավոտվա դրությամբ մարզում փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ չունենք»,-հավաստեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան