Միքի Ռուրքը Նյու Յորքում այցելել է Անի Լորակի համերգին
LifestyleՄիքի Ռուրքն այցելել էր Անի Լորակի համերգը Նյու Յորքում:
37-ամյա երգչուհին, որը հունվարի 15-ին սկսել է իր համերգային շրջագայությունը Հյուսիսային Ամերիկայում ու Կանադայում, հանգստյան օրերին ելույթ է ունեցել Նյու Յորքում:
Իր Instagram-ում Անին պատմել է, որ իր համերգն այցելել էր 63-ամյա Միքի Ռուրքը:

Լորակը նաեւ հրապարակել է համատեղ լուսանկար դերասանի հետ.
«Աներեւակայելի համերգ Նյու Յորքում: Շնորհակալություն, Միքի, որ այցելեցիր իմ շոուն»,- ստորագրել է լուսանկարը երգչուհին: