Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին տեղական արտադրանքի զարգացման հարցում
Economicsայաստանի և Ճապոնիայի կառավարությունների համագործակցության կարևոր ուղղություններն են աղետների կանխարգելումը և տեղական արտադրանքի զարգացումը: Այս ուղղություններով Հայաստանի և Ճապոնիայի սերտ համագործակցությունը կլինի շարունակական: Այս մասին Հայաստանում «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» ծրագրի ամփոփմանն ասաց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: «Տեղական արտադրանքի զարգացման ոլորտում Ճապոնիան մեծ փորձ ունի: Մենք «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» ծրագիրը իրականացնում ենք տարբեր երկրներում: Այն իրականացրել ենք նաև Հայաստանում և վստահ ենք, որ կունենա լավ արդյունքներ», - Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Տագուչին:
Դեսպանը հավելեց, որ «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» ծրագիրը Հայաստանում արդեն ամփոփվում է, սակայն դա չի նշանակում, որ համագործակցությունն ավարտվում է: «Մենք շահագրգռված ենք Հայաստանում տեղական արտադրանքի զարգացման հեռանկարներով և ցանկանում ենք այս ուզղությամբ շարունակել համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ»,- հավելեց Տագուչին:
Ավարտելով խոսքը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» ծրագրի իրականացման գործում ներգրավված բոլոր անձանց, հայկական և միջազգային այն կազմակերպություններին, որոնք օժանդակել են ծրագրի արդյունավետ իրականացմանը: