Քեւին Քոսթներ. Հոլիվուդի ամենահմայիչ «թիկնապահը» նշում է ծննդյան 61-ամյակը
Lifestyle«Ոսկե Գլոբուսի», «Էմմիի» եւ «Օսկարի» մրցանակակիր ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Քեւին Քոսթներն այսօր դառնում է 61 տարեկան:
Քեւինը նկարահանվել է «Սեւ եւ սպիտակ», «Պար գայլերի հետ », «Ջրային աշխարհ», «Ռոբին Հուդ», «Ելք չկա», «Ճպուռը» եւ մի շարք այ հայտնի ֆիլմերում: Սակայն դերասանին, իսկական, հաջողություն բերեց, հատկապես, «Թիկնապահը» ֆիլմը, որտեղ նրա խաղընկերուհին հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնն էր:

Մեզ միշտ էլ թվում է, թե գրեթե ամեն ինչ գիտենք մեզ հայտնի դերասանների մասին, սակայն միշտ էլ կան փոքրիկ փաստեր, որոնք ոչ բոլորին են հայտնի: Դիտարկենք դրանցից մի քանիսը:
Մանկության տարիներին Քոսթներն այնքան էլ չէր սիրում սովորել, փոխարենը, ապագա աստղը հաճույքով զբաղվում էր սպորտով եւ հետաքրքրվում էր երաժշտությամբ:

Կար ժամանակ, երբ Քեւինը էքսկուրսավար էր: Նա ցանկացողներին ներկայացնում էր հոլիվուդյան աստղերի բնակավայրերը: Ժամանակն ամեն ինչ փոխում է… Այժմ նա է այդ աստղերից մեկը, ում բնակավայրը տեսնել ցանկանում են միլիոնավոր մարդիկ:
Քոսթները լավ հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի եւ նրա ընտանիքի հետ: Նա նաեւ գոլֆ է խաղացել Բուշի հետ:
Դերասանը անգլիական Arsenal ֆուտբոլային ակումբի երկրպագուն է: Նա մի անգամ, նույնիսկ, հատուկ ինքնաթիռ է վարձել, որպեսզի մեկնի իր սիրելի թիմի հերթական խաղին:

1990 թ-ին Քոսթներն առաջին անգամ հանդես եկավ որպես ռեժիսոր` ներկայացնելով իր «Պար գայլերի հետ» ֆիլմը, որն արժանացել է միջազգային տարբեր մրցանակաբաշխությունների պարգեւներին:
Համոզված ենք` դերասանի հաջողությունները դեռեւս շարունակական բնույթ են ունենալու, քանի որ նա նույն եռանդով շարունակում է աշխատել եւ ներկայանալ նոր դերերով: