Աջարահայերն անցկացրել են Բաքվի ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում
SocietyԲաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցումհունվարի 17-ին անցկացվել է 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը վարել է աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն իր խոսքում շեշտել է, որ Բաքվի, Կիրովաբադի, Շամխորի, Մարաղայի դեպքերը 20-րդ դարում տեղի ունեցած եղեռնագործությունները, ինչպես նաև 1988թ.-ի սումգայիթյան ջարդերը մոռացության մատնելու և մեղավորների անպատժելիության անմիջական հետևանքն էին:
Միջոցառման վերջում ներկաները ծաղիկներ են զետեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին կանգնեցված խաչքարի առջև: