Երևանում հունվարի 8-14-ը ծնվել է 460 երեխա
SocietyԵրևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ հունվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում այցելել է 35255 քաղաքացի: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 460 երեխա՝ 239 տղա, 221 աղջիկ: