Գլյուտեոպլաստիկա. ամենը հետույքի մեծացման վիրահատության մասին
LifestyleWnews.am-ը գրում է.
Գեղեցկության ընկալումները տարիների հետ փոխվում են։ Իհարկե, կանացի մարմնի համաչափությունը՝ բարակ իրան, լայն կոնքեր եւ ուղիղ ոտքեր, միշտ էլ գեղեցկության խորհրդանիշ են։
Եթե տարիներ առաջ մարմնի ամենատարածված վիրահատությունների թվին էր դասվում կրծքերի մեծացումը, ապա մեր օրերում մեկ այլ միտում է նկատվում. այժմ բոլոր ձգտում են ունենալ մեծ հետույք։
Քիմ Քարդաշյանը նմանատիպ վիրահատության դիմած ամենավառ օրինակներից է, ում շատերն են ձգտում նմանվել։
Գլյուտեոպլաստիկա. այսպես է կոչվում հետույքի վիրահատությունը։ Wnews.am-ը կներկայացնի մանրամասներ այս վիրահատությունից։
Ի՞նչ է իրենից ներկայացնում գլուտեոպլաստիկան:
Գլուտեոպլաստիկան հետույքի վիրահատությունն է, որն ուղղված է հետույքի էսթետիկ համամասնությունների վերականգնմանը: Վիրահատությունն ունի և՛ բժշկական ցուցումներ, երբ առկա է վնասվածք հետույքի շրջանում, և՛, իհարկե, էսթետիկ ցուցումներ, որն է պացիենտի ցանկությունը:
Գլյուտեոպլաստիկան ցուցված է, երբ մարդն ունի հետույքի ոչ զարգացած մկաններ, որի դեպքում հետույքն ունենում է ոչ թե էսթետիկ կլոր, այլ ավելի տափակ, «քառակուսի» տեսք, կամ ողնաշարի հետ կապված որոշ հիվանդություններ, որոնք հանգեցնում են մկանների ապաճման (ատրոֆիայի): Հնարավոր է նաև, որ մարդը չունենա վերը նշված խնդիրները, սակայն մարմնի ընդհանուր ուրվագծին հետույքի ձևը չհամապատասխանի. այս դեպքում ևս ցուցված է գլյուտեոպլաստիկան:
Ինչպե՞ս է այն իրականացվում.
Այս վիրահատությունն իրականացվում է երկու եղանակով՝ առաջին տարբերակում մկանային դեֆիցիտը լրացվում է իմպլանտների միջոցով, երկրորդում՝ սեփական ֆիլլերների՝ ճարպի տրանսպլանտացիայի մեթոդով:
Իպլանտի չափը որոշվում է հաշվի առնելով տվյալ մարդու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Իմպլանտները երաշխավորված են ողջ կյանքի համար։
Դրանց չափն ու տեղադրվելու կոնկրետ հատվածը որոշվում է անհատապես՝ ելնելով պացիենտի անատոմիական կառուցվածքից։
Վիրահատությունն իրականացվում է բաց եղանակով, կտրվածքներով, առկա են սպիներ:
Վերականգնողական շրջանը երկար է եւ կարող է տեւել մինչեւ վեց ամիս։
Հետույքի մեծացում սեփական ճարպով.
Սեփական ֆիլլերների օգտագործումը թույլ է տալիս համատեղել երկու վիրահատություն՝ լիպոսակցիա, ապա ճարպի տրանսպլանտացիա:
Ճարպը սեփական ֆիլլեր է, սեփական հյուսվածք: Այս կերպ բացառվում է ալերգիկ որևէ ռեակցիայի առաջացումը: Չկան կտրվածքներ: Ճարպի թե՛ արտածծումը, թե՛ ներմուծումն իրականացվում է բարակ կանյուլաների միջոցով՝ 1.8-2 մմ հաստությամբ անցքերով, որի սպիները հետագայում պրակտիկորեն անտեսանելի են դառնում:
Վիրահատությունն իրականացվում է միայն ընդհանուր, սպինալ անզգայացմամբ։
Վերականգնողական շրջանը ենթադրում է միայն կոմպրեսային ներքնազգեստի կրում 3-4 շաբաթվա ընթացքում, որպեսզի տեղադրված ճարպը անհրաժեշտ տեսք ստանա։
Հետույքի մեծացում բիոթելիկներով
Գոյություն ունի հետույքի կառուցվածքի փոփոխման եւս մեկ տարբերակ, որը քիչ տրավմատիկ է, սակայն չի ենթադրում հետույքի մեծացում։ Տեսանելի արդյունքի հասնում են հետույքի մկանների բարձրացման միջոցով, որն իրականացվում է հատուկ թելերով։ Վիրահատությունը տեղի է ունենում երկու փուլով. առաջինի ժամանակ տեղադրվում են թելիկները, իսկ մի քանի շաբաթ անց բժիշկը դրանց ծայրերն այնպես է ֆիկսում, որպեսզի հետույքի մկանները ձհվեն եւ ստանան ուռուցիկ տեսք։ Վերականգնողական շրջանը շատ կարճ է, իսկ արդյունքը կարող է տեւել երկուսից հինգ տարի։



