Դինքի սպանության օրը Ստամբուլի հայկական դպրոցի պատին արվել է հակահայկական գրառում
SocietyՊոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի օրը Ստամբուլի Գալֆայան հայկական դպրոցի պատին հայտնվել է հակահայկական գրառում:
Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Գալֆայան դպրոցի դիմացի պատին անհայտ անձինք թողել են «Ստրուկ հայ» գրառումը:
Կատարվածի առնչությամբ Ստամբուլի Ուսքյուդար (Սկյութար) շրջանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: