Արտահանման աջակցության ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կառավարության աշխատակազմ
EconomicsՀայաստանի Հանրապետության կառավարությունը` կարևորելով արտահանման ծավալների ավելացումը, նոր շուկաներ մուտք գործելու և արտահանման դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, շարունակում է գործնական քայլեր ձեռնարկել տեղական արտադրանքի արտահանման խթանման և աջակցության նպատակով:
ՀՀ վարչապետի 2016 թվականի հունվարի 13-ի որոշմամբ` ստեղծվել է արտահանման աջակցման խորհուրդ, հաստատվել են գործունեության գերակա ուղղությունները և գործիքակազմը, տեղական արտադրության ապրանքների արտահանման աջակցության հայտերի ներկայացման, գնահատման և աջակցության տրամադրման ընթացակարգը:
ՀՀ վարչապետի գլխավորությամբ, արտահանման աջակցման խորհուրդը նպաստելու է տեղական արտադրանքի արտահանման խթանմանը և տեղական արտադրության մեջ արտահանման ծավալների տեսակարար կշռի աճին, ինչպես նաև իրական հատվածի զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Տեղական արտադրանքի արտահանման աջակցության գերակա տեսակներ են սահմանվել գինին, մրգային օղիները, պահածոները, մսամթերքը, ձկնատեսակները և ձկնամթերքը:
Տեղական արտադրության ապրանքների արտահանման աջակցությունը սահմանվելու է արտահանման աջակցման խորհրդի որոշմամբ և տրամադրվելու է Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կառավարության աշխատակազմ` ներկայացնելով համապատասխան հայտ: Հայտի ձևը և աջակացության ընթացակարգը հասանելի են ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում https://www.e-gov.