Արցախում հակառակորդի կրակոցից զոհվածն ավագ լեյտենանտ է
Ադրբեջանում հակառակորդի կրակոցից մահացած զինծառայողը սպա էր, ավագ լեյտենանտ: Մեր տեղեկություններով՝ նա բնակվել է Վանաձորում, զորակոչվել է Դիլիջանի զինկոմիսարիատից: Ծառայում է 2007թ:
Օրվա ընթացքում դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Մ. Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: