Բուքը Գեղարքունիքի մարզի ճանապարհներին դժվարանցանելի վիճակ է ստեղծել
SocietyՀունվարի 20-ի գիշերվա ընթացքում Գեղարքունիքի մարզում մոլեգնող բուքը դժվարանցանելի վիճակ է ստեղծել Ճամբարակի լեռնանցքում, Սեւան-Գավառ, Մարտունի-Վարդենիս մայրուղիներում, անանցանելի վիճակ` Վարդենիսի տարածքի մի շարք համայնքներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանիաշխատակազմի քաղաքաշինությանվարչության տրանսպորտի եւճանապարհաշինության բաժնի վարիչԳեւորգ խաչատրյանը, հունվարի 20-ի առավոտվա դրությամբ փակ են մնում Վարդենյաց լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Ծովակ-Ախպրաձոր, Վարդենիս-Այրք, Շատվան-Նորաբակ ճանապարհները:
«Բուքը ճանապարհաշինարարներին աշխատելու հնարավորություն չի տալիս: Մաքրված հատվածները կարճ ժամանակի ընթացքում նորից ձնով են լցվում: Եղանակի հանդարտվելուն պես ճանապարհների անցանելիությունը կապահովվի: Առավել դժվար կացություն ստեղծվել է Վարդենիսի տարածաշրջանի համայնքներում, որտեղ երկրորդ օրն է, ինչ մոլեգնող բուքը չի դադարում: Մարդիկ երթեւեկում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան