Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի 19-ի համեմատ բարձր է 7 սանտիմետրով
SocietyՍեւանա լճի մակարդակը, ի տարբերություն նախորդ տարվա հունվարին գրանցված բացասական հաշվեկշռի, 2016 թվականի առաջին ամսին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ունեցել է դրական նիշ` 7 սանտիմետրի տարբերությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2016 թվականի հունվարի 19-ի դրությամբ Սեւանա լիճը գտնվել է ծովի մակարդակից 1900 մետր 21 սանտիմետր բարձրության վրա, ինչը 7 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն`2015 թվականի հունվարին Սեւանի մակարդակը 2014 թվականի հունվարի համեմատ նվազ է եղել 1 սանտիմետրով:2016 թվականի հունվարի առաջին 19 օրում Սեւանա լիճը ստորերկրյա սնուցում ստացել է մեկ միլիոն 395 հազար խորանարդ մետր ջրի չափով:
Խոսրով Խլղաթյան