Դի Կապրիոն արգելել է հրապարակել Ռիհաննայի հետ թեժ համբույրների լուսանկարները (ֆոտոշարք)
LifestyleԼեոնարդո Դի Կապրիոյի և Ռիհաննայի խորհրդավոր սիրավեպը շարունակվում է: Անցյալ շաբաթ Փարիզի L’Arc գիշերային ակումբում թեժ համբույրների լուսանկարների տարածումը կանխելու համար դերասանի փաստաբանները դրանց հեղինակներին սպառնացել են գաղտնիության մասին օրենքով:
Լուսանկարների հեղինակներին նախազգուշացումներ են հղել՝ հիշեցնելով, որ համաձայն Ֆրանսիայի Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունք ունի:



