Քիմ Քարդաշյանի նոր դիետան. աստղը ցանկանում է նիհարել 30 կգ (լուսանկարներ)
LifestyleՔիմ Քարդաշյանը որոշել է պահել նոր, այսպես կոչված` Ատկինսի դիետա։ Առաջին երեխային ունենալուց հետո Քարդաշյանը հայտարարել էր, որ հղիության ժամանակ հավաքել է ավելի քան 27 կիլոգրամ։
Հայտնի է նաև, որ վերջին մեկ տարում նրա քաշն ավելացել է 5 ևս կիլոգրամով: Այսպիսով Քիմը պետք է նիհարի 30 կիլոգրամով, որպեսզի ունենա ավելի լավ կազմվածք, քան անգամ ամուսնությունից առաջ էր։ Քիմը խոստովանել է, որ նիհարելը չափազանց բարդ է։





