Դեմքի մաշկի գիշերային խնամք. Գեղեցիկ տեսքով արթնանալու 8 գաղտնիք
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Blog.1in.am-ն առաջարկում ենք ձեզ ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչպես ճիշտ խնամել դեմքը քնելուց առաջ: Դա կպահանջի ընդամենը հինգ րոպե, փոխարենն՝ առավոտյան ձեր դեմքը շատ թարմ տեսք կունենա:
Դեմքի մաշկի գիշերային խնամքի կանոններ
1 Երբեք մի պառկեք քնելու՝ առանց դեմքի մաշկը և դիմահարդարումը մաքրելու:
2 Որպես դիմահարդարման հեռացնող միջոց կարող եք օգտագործել սովորական վազելին: Հատկապես սա լավ կլինի չոր մաշկ ունեցողների համար:
3 Մի փոխարինեք ցերեկային կրեմները գիշերային կրեմներով, և հակառակը:
4 Քնելուց առաջ վազելինը կարելի է քսել աչքերի շուրջ, այտերին և այտոսկրերին, շուրթերին՝ թեթև մերսումներով:
5 Հիշե՛ք. Շատ կրեմը ոչ մի լավ բանի չի բերում: Քսեք քիչ քանակությամբ, իսկ մնացորդները մաքրեք անձեռոցիկի օգնությամբ:
6 Եթե դուք ունեք յուղոտ կամ խնդիրներով մաշկ, ապա քնելուց առաջ օգտագործեք սալիցիլային թթու՝ 1% կամ 2%-անոց լուծույթի տեքով: Սկզբում մաքրեք դիմահարդարումը, լվացեք դեմքը տաք ջրով և մաքրեք դեմքը սալիցիլային թթու պարունակող լուծույթով: Հետո լվացեք դեմքը տաք ջրով՝ թթվի մնացորդները հեռացնելու համար: Սալիցիլային թթվի հետ պետք է զգույշ լինել. Այն պետք չէ քսել խալերի հատվածում:
7 Երիտասարդ մաշկի խնամքի համար՝ բացառությամբ չոր մաշկի, կարելի է գիշերային կրեմներ չօգտագործել:
8 Հասուն մաշկի համար պահանջվում է գիշերային ավելի ակտիվ խնամք: 40 տարեկանից հետո, գիշերային կրեմին ավելի լավ է ավելացնել նաև շիճուկ (сыворотка), ցանկալի է, որ կոսմետիկ միջոցները միևնույն հավաքածուից լինեն:



