Քիմ Քարդաշյանը հղիությունից հետո 13 կիլոգրամով նիհարել է
LifestyleՔիմ քարդաշյանը Twitter-ում իր միլիոնավոր բաժանորդներին հայտնել է, որ հղիությունից հետո 13 կիլոգրամով նիհարել է: 35-ամյա հեռուստաաստղը նշել է, որ հղիության ընթացքում 27 կիլոգրամով գիրացել էր:
Բայց որդու՝ Սեյնթի ծնվելուց անմիջապես հետո հայուհին անցել է դիետայի՝ Աթքինսի մեթոդով, ինչի շնորհիվ կարողացել է նիհարել 13 կիլոգրամով: Սակայն Քիմը մտադիր չէ այսքանով սահմանափակվել:
«Ես դեռ եւս 18 կիլոգրամ պետք է նիհարեմ, դա սարսափելի բարդ է,- գրում է Քիմը,- ո՞վ է ուզում միանալ ինձ»:


Նշենք, որ բժիշկ Աթքինսն արդյունավետ սննդակարգ է կազմել, որը նպաստում է օրգանիզմում ավելորդ ճարպերի հալեցմանը: Դիետան ենթադրում է.
- Առաջին երկու շաբաթվա ընթացքում դեղամիջոցներ չօգտագործել;
- Ուտել ձուկ, հավ, ծովամթերք, բանջարեղեն, պանիր, ձու, թարմ սունկ;
- Ալկոհոլը խստիվ արգելվում է, ինչպես նաեւ շաքարավազը, արհեստական ծագման յուղերը, հացամթերքը;
- Հետեւյալ մթերքների օգտագործումը՝ սահմանափակ քանակությամբ. ոլոռ, սոխ, լոլիկ, ինչպես նաեւ մրգեր:
- See more at: http://style.news.am/arm/news/28186/qim-qardashyany-hxiutyunic-heto-13-kilogramov-niharel-e.html#sthash.3RRmhZAR.dpuf