Մայրիկը նկատեց, որ իր փոքրիկը տարօրինակ ձևով է ծիծաղում. Տեսնելով աղջկան՝ բժիշկը մահու չափ վախեցավ (ֆոտո)
LifestyleՓոքրիկ Պեսլին երեք ամսական է և նա չի դադարում ուրախացնել իր ծնողներին: Բայց, ամեն անգամ, երբ աղջիկը սկսում էր ծիծաղել՝ փայլելով իր անատամ ժպիտով, մայրիկն ու հայրիկը սկսում էին լուրջ անհանգստանալ: «Մենք նկատել էինք, որ նրա ձախ աչքը մինչև վերջ չի փակվում, երբ նա լաց է լինում: Իսկ երբ նա ծիծաղում է, դեմքի ձախ մասն ընդհանրապես չի շարժվում», – պատմում է մայրիկը:
Ծնողները փոքրիկին տարան հիվանդանոց, որտեղ նրանց ամենավատ կասկածները հաստատվեցին: Աղջկա ուղեղի հենց ձախ հատվածում ուռուցք հայտնաբերեցին:
Մասնագետները Պեսլիին ուղարկեցին ուրիշ հիվանդանոց, որտեղ բժիշկները պետք է հյուսվածքից մի փոքր նմուշ վերցնեին: Փոքրիկից անալիզներ վերցնելով՝ բժիշկները եկան այն եզրակացության, որ աղջիկը լիովին առողջ է: Ոչ մի բան չէր մատնանշում, որ կարող է քաղցկեղ լինի:
Բժիշկները ենթադրեցին, որ մյուս հիվանդանոցի բժիշկներն ուղղակի սխալ են թույլ տվել: Սակայն, փորձառու ճառագայթաբանները հերքում էին դա: «Բժիշկները կարծում էին, որ դա բարորակ ուռուցք է, որն այս դեպքում լուրջ հետևանքներ կարող էր ունենալ, – ասում է բուժքույրերից մեկը: – Բայց, կտրելով աղջկա՝ ենթադրյալ ուռուցքի հատվածը, բժիշկները ոչինչ չգտան: Միշտ հաճելի է ծնողներին լավ լուրեր հայտնել»:
«Սա ուղղակի հրաշք էր», – ասում է փոքրիկի հայրիկը:
Առողջություն մաղթենք բոլոր փոքրիկներին:



