ԱԳՆ-ն հերքել է ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը
BlogՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Facebook-ի պաշտոնական էջում նման գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Դեսպանությունների պաշտոնական կայքէջերի նկատմամբ իրականացվել է ծավալուն հաքերային հարձակում, որի զարգացումը կանխելու նպատակով, ելնելով անվտանգության նկատառումներից, ԱԳՆ մասնագետների կողմից ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Իրականացվում են համապատասխան աշխատանքներ կայքէջերի բնականոն գործունեությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու համար: