Երևանում խմելու ջրի որակը համախատասխանում է ՀՀ-ի սանիտարական կանոններին
Society«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2015թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4280 փորձանմուշ: Այս մասին Արմենպրեսին տեղեկացրին «Երևան Ջուր» ՓԲԸ-ից:
Ըստ իրականացված քիմիկամանրէաբանական հետազոտությունների՝ ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: