Սուր շնչառական հիվանդություններով վարակվածների մոտ նկատվում է կտրուկ բարելավում. Մուրադյան
SocietyՀանրապետությունում հունվարի 20-ի դրությամբ գրանցվել է H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ իրենք ամեն ինչ արել են մարդկանց զգոնությունը բարձր պահելու համար և այդ ուղղությամբ, Մուրադյանի բնորոշմամբ, իրականացրել են բյուրեղյա աշխատանք: «Այս պահին կտրուկ բարել ավվում է նկատվում, հիվանդների մոտ 99 տոկոսն ապաքինված է, առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում հիվանդանոցներից: Պոլիկլինիկական ցանցում ևս այցելությունների բարելավվում է նկատվում»,- Արմենպրեսի հաղորմամբ՝ ասաց նախարարը:
Անդրադառնալով ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարացձգելուն՝ նախարարն ասաց, որ հարցը դեռևս քննարկվում է: Անհրաժեշտության դեպքում միայն հանդես կգան նման առաջարկով՝ կախված ընդհանուր ցուցանիշներից:
Նախարարի տեղեկացմամբ՝ այս պահին արհեստական շնչառական ապարատին է միացված թոքաբորբով 7 հիվանդ:«124 հղիներից այս պահին 94-ն են մնացել հսկողության ներքո, սուր շնչառական վարակներով 1230 դեպքերից՝ այս պահին 982-ը, երեխաների թիվը նվազել է շուրջ 170-ով: Կա կտրուկ նվազում, մարդիկ առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում: Նվազել են նաև շտապօգնության կանչերի թիվը, հատկապես պայմանավորված սուր շնչառական հիվանդացությամբ: Կարծում եմ, որ այդ բարելավումը կարող ենք համարել որպես օրինաչափություն»,-ասաց նա: Միաժամանակ, նախարարը նկատեց, որ յուրաքանչյուր տարի թոքաբորբով հիվանդացություն լինում է, այն պայմանավորված է գրիպի առանձին տեսակներով:
Պատասխանելով լրագրողի հարցին առն այն, որ «Տամիֆլյու» դեղամիջոցը ձեռք բերելու մենաշնորհը պատկանում է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, Արմեն Մուրադյանն ասաց. «Որևէ մեկին մենաշնորհ տրված չէ: Տամիֆլյուն միշտ եղել է հիվանդանոցային ցանցում և հունվարի 13-ից եղել է պոլիկլինիկական ցանցում անվճար, հիվանդանոցային ցանցում նույնպես միշտ եղել անվճար: Որևէ հիվանդ չկա, որ կարիք է ունեցել և չի ստացել դեղամիջոցը: Եթե հարցը վերաբերում է դեղատնային ցանցին, ապա դեղամիջոցը կարող է ներկրել յուրաքանչյուր ներկրող, որն իր դեղատնային ցանցում կամ մեծածախ առևտրային գործունեության ընթացքում կարող է ներկրել և վաճառել: Մենք պահանջարկը բավարարել ենք սոցիալական ծրագրի շրջանակներում և ապահովել ենք անվճար»,- ասաց Մուրադյանը՝ ավելացնելով, որ այս պահին առկա են տվյալ դեղամիջոցների անհրաժեշտ քանակ և ըստ անհրաժեշտության՝ այն տրամադրվում է հիվանդներին: