Հռիփսիմե Ելինյան.«Չէի ուզում մարդկանց նեղություն տալ»
LifestyleBravo.am-ը գրում է.
Հռիփսիմե Ելինյանը երեկ դարձել է 32 տարեկան: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, թե ինչպես էր նախատեսում նշել իր հոբելյանը եւ ինչու են պլանները փոխվել. «Քանի որ ես ու ամուսինս մի քանի օրվա տարբերությամբ ենք ծնվել, որոշել էինք հունվարի 9-ից 20-ը մեկնել հանգստի Բարսելոնա եւ այնտեղ էլ նշել, բայց չստացվեց: Դեռ դեկտեմբերին մեր ստուդիայի աշխատանքների պատճառով չկարողացա ԱՄՆ մեկնել Գրիգորի հետ, բայց «Ֆուլ Հաուս»-ը մարտին եվրոպական շրջագայություն ունի, կփորձենք այդ ժամանակ իրականացնել մեր ցանկությունը»:
Նրա խոսքով` այնպես է ստացվել, որ տոնում են միայն կլոր ամյակները, ինչպես, օրինակ, 30-ամյակը, որին մեր անդրադարձը կարող եք կարդալայստեղ. «Այս տարի խնջույք չկազմակերպեցինք եւ մտադիր ենք մեր 35-ամյակը նշել մեծ շուքով: Բայց մեր փոխարեն երեկ մայրիկս էր պատրաստվել ու հրավիրել իրենց տուն, որտեղ էլ հարազատներով նշեցինք»:
Շարունակությունը՝ այստեղ
