Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին վնասվում է գանձ որոնողների կողմից
SocietyԹուրքիայի Էրզինջանի (Երզնկա) պատմական հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է արկածախնդիր գանձ որոնողների թիրախում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը տեղեկացնում է, որ գանձ որոնողների կողմից իրականացվող փորման աշխատանքների հետևանքով եկեղեցին զգալիորեն վնա սվել է:
Եկեղեցու մոտակայքում բնակվող Թոլգա Գյուրունն «Ակոս»-ին հայտնել է, որ 5 տարի առաջ գողացվել էին եկեղեցու սրբապատկերները: Նա ահազանգ է հայտնել, որ եթե պատմական կոթողի շուրջ անվտանգություն չսահմանավի, ապա եկեղեցուն հասցվող վնասի չափը կմեծանա:
Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերանորոգումն իրականացվելու էր Էրզինջանի նահանգապետարանի կողմից, սակայն նահանգապետի փոխվելուց հետո որևէ քայլ դեռևս չի ձեռնարկվել վերանորոգման ուղղությամբ: Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եկեղեցու երկրորդ հարկում փլուզում է ի հայտ եկել: