Yerevan, 03.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վերջ տալ մուտիլովկաներին և բազարներին. Վտանգներից խուսափելու համար պետք է համադրել իշխանության և ընդդիմության ներուժը

Society

1in.am-ը գրում է.

«Առաջին լրատվական»-ի հարցազրույց ՀՀ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ

-Պարոն Կարապետյան, տարին նոր է սկսվել, սակայն արդեն իսկ նկատելի են միջազգային տնտեսական դաշտի որոշակի միտումներ, որոնք մտահոգության տեղիք են տալիս: Ձեր կարծիքով՝ ինչպե ՞ ս կարող են ազդել այդ միտումները մեր երկրի տնտեսության վրա:

-2016 թվականը հղի է բազմաթիվ վտանգներով, որոնք, բնականաբար, բացասաբար ազդելով աշխարհի տարբեր երկրների տնտեսությունների վրա, չեն կարող շրջանցել մեր երկիրը: Միևնույն ժամանակ տեսնում եմ նաև որոշակի հնարավորություններ, որոնցից հարկավոր է ուղղակի օգտվել: Նախ՝ խոսենք վտանգների մասին, որոնք կարող են ունենալ թե ուղղակի, թե անուղղակի ազդեցություն: Դրանց շարքը բավական երկար է, սակայն ես կառանձնացնեմ չորս հիմնական կետեր: Բնական է, որ աշխարհում, հատկապես Եվրամիությունում տիրող տնտեսական գործընթացները, փախստականների գործոնը, եվրոյի մեծաքանակ էմիսիաներն իրենց բացասական հետևանքներն են թողնելու եվրոպական շուկայի կոնյուկտուրայի վրա, ինչի ազդեցությունը մենք էլ ենք զգալու: Այդ մասին դեռ առիթ կլինի խոսել: Այս անգամ առավելապես կանդրադառնամ Ռուսաստանի, ԵՏՄ-ի և մեր հարևան երկրների տնտեսական վիճակի ու դրանց ազդեցության մասին:

Հասկանալի է, որ տնտեսության շարժիչ ուժը ֆինանսական  հոսքերն են: Տեսնենք, թե ինչ ունենք այս տեսակետից:

Առաջինը տրանսֆերտների նվազման հավանականությունն է: Հասկանալի է, որ նավթի գների շարունակական անկումը և ընդհանրապես աշխարհաքաղաքական վիճակից բխող տնտեսական որոշակի գործընթացներ իրենց բացասական ազդեցությունն են թողնելու Ռուսաստանի տնտեսության մեջ: Այդ վտանգը կանխազգալով էլ Ռուսաստանը 10 տոկոսի շրջանակներում սեկվեստոր է իրականացնում: Կարծում եմ՝ արդեն տարվա կեսերին կնկատվեն որոշակի տագնապալից նոր նշաններ, և չի բացառվում, որ Ռուսաստանը դարձյալ  ստիպված լինի դիմել սեկվեստորի: Իմ կարծիքով՝ հազիվ թե նշյալ 10 տոկոսը բավարար լինի: Ավելին, վատագույն կանխատեսումներով, որոնք իմ պատկերացմամբ բավական օբյեկտիվ են, նավթի գինը կարող է նվազել մինչև 20 դոլար, առավել ևս՝ իրանական կողմի հայտարարությունից հետո՝ այս տարվա ընթացքում զգալի քանակության նավթի պաշարներ շուկա հանելու մասին: Իհարկե, ռուսական նավթային ընկերությունները դարձյալ շահույթով կաշխատեն՝ հաշվի առնելով, որ ինքնարժեքն իրենց դեպքում 5-15 դոլարի շրջանակներում է, սակայն հասկանալի է, որ այդ շահույթները զգալիորեն կնվազեն, ինչի արդյունքում կնվազեն նաև մուտքերը պետբյուջե: Մյուս կողմից, նավթի գների նվազումը էական ազդեցություն կունենա ռուբլու վրա, որն ըստ մասնագետական վերլուծությունների, դեռևս կշարունակի անկումը՝ լավատեսական գնահատականներով փոխարժեքը 1 դոլարի դիմաց մինչև տարվա կես հասցնելով 85 ռուբլու: Իմ կարծիքով, այդ թիվը կարող է ավելի մեծ լինել, եթե, իհարկե, իրենք կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնեն (մասնավորաբար, որպես ԿԲ կողմից ներդրվող գործիք, կարող է իրականացվել ինտերվենցիա, ինչպես նաև մի շարք այլ քայլեր, որոնք ուղղված կլինեն տնտեսության մեջ ռուբլու հավասարակշռմանը): Ուստի բնական է, որ բյուջերի օպտիմալացումը  և սեկվեստորը որոշակի նվազեցումներ կարձանագրեն մասնավորաբար շինարարության ոլորտում: Գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցներից շատերը Ռուսաստանում ներգրավված են հիմնականում այս ոլոտում, ինչը նշանակում է, որ նրանց հնարավորությունները տրանսֆերտների մասով, մեղմ ասած, կնվազեն: Հասկանալի է, որ այդ նվազումը անհամեմատ ավելի զգալի է լինելու դոլարային արտահայտությամբ:

Մյուս կողմից, Ռուսաստանը անցած տարիների ընթացքում օպտիմալ չօգտագործեց նավթարդյունաբերության ռեսուրսներից ստացված օգուտները, ինչի արդյունքում դրանք տնտեսության դիվերսիֆիկացիայի վրա էական ազդեցություն չունեցան, այսինքն՝ չդարձան նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հավելյալ արժեքի ստեղծման միջոցով տնտեսության այլ ճյուղերի զարգացման միջոց: Բնականաբար, առկա վիճակը բացասաբար է ազդելու ոչ միայն շինարարության, այլև մյուս ոլորտների վրա,  ինչը կձևավորի վճարունակ պահանջարկի նվազում, ինչն էլ իր հերթին դարձյալ բացասաբար կազդի տրանսֆերտների ծավալների վրա:

Երկրորդը վարկային ռեսուսներն են: Գաղտնիք չէ, որ վարկային պորտֆելը բավական բարձր է և գնալով զգայուն է դառնում: Այս տեսակետից կա երկու ճանապարհ. կամ  բարձրացնել վարկային պորտֆելները՝ բեռը թողնելով ապագայի վրա, կամ վարկերի ներգրավման հարցում ցուցաբերել ընդգծված զգուշություն և արդյունավետություն: Բնականաբար, ես կողմնակից եմ երկրորդ տարբերակին, առավել ևս, որ կարող են կամ նվազել այդ ռեսուրսները կամ ուղղակի բարձրանան տոկոսադրույքները՝ հաշվի առնելով ռիսկայնությունը:

Երրորդ վտանգն այն է, որ կնվազեն ներդրումները: Ընդ որում, խոսքը թե արտաքին, թե ներքին ներդրողների մասին է: Բնական է, որ պոտենցիալ ներդրողներ կարող են հանդիսանալ հատկապես ռուսական ընկերությունները, իսկ վերոնշյալ գործոնները հաշվի առնելով՝ ենթադրելի է, որ այստեղ ևս խնդիրներ կլինեն: Ինչ վերաբերում է ներքին պոտենցիալին, ապա առկա ոչ այնքան բարենպաստ բիզնես մթնոլորտը, շրջանառու միջոցների սղությունը, հաճախ ոչ ճիշտ կազմակերպական աշխատանքները, վարկային բարձր տոկոսադրույքներն ու ոչ բարվոք սպասումները՝ կապված արտաքին ազդակների հետ, հանգեցնում են ներքին ներդրողների էական պասիվության:

Շարունակությունը՝ այստեղ

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors