Աջակցություն ստացած փոքր ձեռնարկատերերը դառնում են պոտենցիալ գործատուներ
SocietyԶբաղվածության պետական գործակալության կողմից 2015 թվականին աջակցություն է ցուցաբերվել փոքր ձեռնարկատիրական գործունեության 70 ծրագիր:
Այս մասին նշեց Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Շահառուներին մինչև մեկ մլն դրամի ֆինանսական աջակցությ ուն է տրամադրվել:
«Գործունեության ոլորտները տարբեր են `սննդի կետեր, պանրի արտադրություն, չրագործություն, կարի արտադրամաս, համակարգչային կենտրոններ և այլն: Շահառուները սկզբից ստանում են բիզնես խորհրդատվություն:
Նոր փոփոխությունով, այս տարի արդեն այն կազմակերպությունը, որը շահառուներին սկզբանական փուլում բիզնես հմտություններ է փոխանցում, այսուհետ պարտավորվում է մեկ տարի շահառուի կողքին լինել»,- ասաց Արտակ Մանգասարյանը: Նրա խոսքով, ծրագիրը հաջողությամբ է իրականացվում: Շահառուները ոչ միայն զբաղված են, այլև դարձել են պոտենցիալ գործատուներ:
Ծրագրի հաջողությամբ պայմանավորված` նախատեսվում է 2016 թվականին հիմնականում նույն մոտեցմամբ, բայց փոքր-ինչ այլ շեշտադրումով նոր ծրագիր իրականացնել հենց գյուղական շրջաններում: Այս տարի գյուղական համայնքների զբաղվածության խնդիրը լուծելու համար շահառուներին մինչև 1 մլն դրամի չափով գումար է հատկացվելու անասնապահությամբ զբաղվելու համար:
«Անասնապահության միջոցով զբաղվածության խնդիր է լուծվում: Դրամադրվելիք գումարը հատկացվելու է ոչ միայն անասուններ ձեռքբերելու, այլև անասնաբուժի այցլության, ինչպես նաև անասնակերի ձեռքբերման համար: Կարծում եմ` հաջող ծրագիր կլինի և այն իր հաստատուն տեղը կունենա զբաղվածության ամենամյա ծրագրերում»,-ավելացրեց Արտակ Մանգասարյանը: