Դոլարի փոխարժեքը գերազանցեց 84 ռուբլին, եվրոն՝ 92 ռուբլուց ավելի Է
EconomicsՄոսկվայի բորսայում հունվարի 21-ին շարունակվող սակարկությունների ընթացքում ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ աճել Է 3,43 ռուբլով եւ կազմել 84,81 ռուբլի, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը: Դա 3,71 ռուբլով ավելի Է 2014 թվականի դեկտեմբերի 14-ին գրանցված առավելագույն ցուցանիշից:
Դոլարն ավելի թանկ Է արժեցել միայն 1988 թվականին ռուբլու անվանափոխումից առաջ: ՌԴ Կենտրոնական բանկի կուրսով 1997 թվականի դեկտեմբերի 30-ին դոլարն արժեր 5 հազար 960 ռուբլի:
Եվրոյի փոխարժեքը բարձրացել Է 3,92 ռուբլով՝ մինչեւ 92.55 ռուբլու նշագիծ:
Brent նավթի գինը դանդաղեցրել Է անկումը, սակայն դեռեւս աճ չի արձանագրում շաբաթվա սկզբից արժեքի 4,5 տոկոսը կորցնելուց հետո: Լոնդոնի ICE բորսայում Brent մակնիշի նավթի 2016 թվականի մարտի մատակարարման ֆյուչերսի արժեքը հունվարի 21-ին իջել Է 0,9 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 27,63 դոլար: