Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել
SocietyՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հունվարի 21-ին մեկնել է Բրյուսել: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բելգիայի Թագավորություն այցի նպատակն է մասնակցել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը ներգրավված պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի նիստին, որն անցկացվում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Նիստի ժամանակ քննարկվելու են Աֆղանստանում տիրող քաղաքական և օպերատիվ իրավիճակը, անվտանգության ամրապնդման ուղղությամբ 2016թ. կոալիացիայի նպատակները, առաքելության հաջորդ փուլերի պլանավորման նկատառումներն ու սկզբունքները: