ՀՅԴ կոալիցիայի մաս կազմելը լռիվ տեղավորվում է տրամաբանության մեջ
BlogՆարեկ Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իրականում ՀՅԴ կոալիցիայի մաս կազմելը լռիվ տեղավորվում է տրամաբանության մեջ: Հերթական անգամ Դաշնակցությունը ցույց է տալիս,որ արտաքուստ պաթետիզմի ու Փայտակարանը օր առաջ ազատագրելու լալահառաչ սիմֆոնիաների տակ թաքնվում է բավականին պրագմատիկ քաղաքական ուժ,ով մշտապես առաջնորդվել է միմյան սեփական շահով:
Նկատենք,որ սեփական,այլ ոչ թե պետական: Ավելին,գոնե իմ ուսումնասիրությունների,կարդացածի,լսածի ի վերջո ջուխտ աչքով տեսածի ենթադրություններից ելնելով կարող եմ ասել,որ երկրի պետության համար ամենակարևոր պահերին Դաշնակցությունը խուսափել է պատասխանատվությունից: (Շատ կներեք,երիցս օրհնվեն ֆիդայական շարժումները,հայդուկները,սակայն դա ինձ համար դեռ շատ քիչ է իրական պետականամետ գործողություն անվանելու համար):
Սակայն կա մի նրբություն,որը մինչ հիմա կոմպեսացնում է նրանց քայլերը:
Երրրոդ Հանրապետության հռչակումից ի վեր երբեք չունենալով քաղաքական Դոմինանտություն,1998 թվականից ի վեր ՀՅԴ-ն մշտապես հանդիսացել է իշխանությունների համար առաջին պարտնյորը,նեցուկ լինելով ՀՀԿ-ին ամենդժվարին պահերին,առաջարկելով օգնություն թե հրապարակային թե կուլիսային ֆորմատներում: Եվ ուրեմն,հաշվի առնելով ներկա իրողությունը,երբ Հայաստանի քաղաքական ներկապնակի հետ չի կարող համեմատվել նույնիսկ Սալվադոր Դալիի ամենահանճարեղ աբստրակտը,Դաշնակցությունը այլևս ընդդիմության մեջ անելիք չունի: Իշխանության հետ մոտ քսանամյա սիլիբիլիի և գումարած Հայ Դատի դեռևս չլուծված խնդրի պարագայում,ՀՅԴ-ն ինչպես կասեր երգիչ Հայկոն, հա էլ իշխանության միջանցքներով գնալու է ու գա: