Օբաման պատրաստվում Է լաց լինել իր դստեր ավարտական հանդեսին
SocietyԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է, որ դստեր՝ Մալիի ավարտական երեկոն իր համար շատ հուզական իրադարձություն Է լինելու, որի ընթացքում ինքը լաց Է լինելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին հաղորդել Է People հանդեսը:
Դեթրոյթում մատուցված ճաշին հյուրերի հետ զրույցի ժամանակ Օբաման նշել Է, որ դստեր ավարտական երեկոյին չի կարողանա ելույթ ունենալ առանց արտասվելու, քանի որ իրեն համակելու են հույզերը:
«Ես պարզապես կնստեմ այնտեղ ու լաց կլինեմ»,-ասել Է Օբաման:
Հրատարակությունը գրում Է, որ այդ պատճառով Օբաման ելույթ չի ունենա դպրոցական վկայականների հանձնման արարողությանը:
ԱՄՆ-ի նախագահն անցած շաբաթ իր ապրումների մասին հասարակայնությանն արդեն հաղորդակից Է դարձրել տնից իր դստեր՝ Մալիի հնարավոր մեկնելու կապակցությամբ: Օբաման նշել Է, որ այդ մասին մտքերն արցունքներ են առաջացնում:
17-ամյա Մալիա Էնն Օբաման ավարտում Է ուսումը Վաշիգնտոնի Sidwell Friends School-ում: Սպասվում Է, որ աշնանը նա ուսումը կշարունակի ամերիկյան քոլեջներից մեկում եւ այդ կապակցությամբ կմեկնի տնից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-