Երևանի քաղաքապետարանը և վարչական շրջանները դեկտեմբերին ստացել են 11 հազար 472 դիմում և գրություն
SocietyԵրևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից 2015թ. դեկտեմբերին ստացել են 11 հազար 472 դիմում և գրություն: Այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դիմումներում և գրություններում բարձրացված հարցերին պատշաճ լուծում տալու, իսկ եթե դրանք քաղաքապետարանի կամ վարչական շրջանների լիազորություններից դուրս են, ապա քաղաքացիների դիմում-գրությունները համապատասխան իրավասու կառույցներին վերահասցեագրելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմում-գրություններին համապատասխան ընթացք տալու ժամկետների ոչ մի խախտում չի արձանագրվել: