Ինչպե՞ս հասկանալ աղջկա բնավորությունը՝ կախված ներքնազգեստի գույնից (լուսանկարներ)
LifestyleՀոգեբաններին քաջ հայտնի է, թե որքանով է գույնն ազդում մարդու հոգեբանության և տրամադրության վրա: Խորամանկ հոգեբանները փորձել են պարզել կանանց բնավորությունը ըստ նրանց ներքազգեստի գույնի ընտրության: Այս թեստն ավելի շատ տղամարդկանց համար է, նրանք կարող են կնոջ ներքնազգեստի գույնից հասկանալ նրանց բնավորության գաղտնի անկյունները:

Դասական սպիտակ
Դասական սպիտակ ներքնազգեստ ավելի հաճախ ընտրում էին արիստոկրատ կանայք, սակայն մեր ժամանակներում այս գույնը ավելի դեմոկրատական է դարձել: Հաճախ այս տոնի ներքնազգեստ են նախընտրում այնպիսի կանայք, ովքեր մանրակրկիտ հետևում են իրենց արտաքին տեսքին, իսկ տղամարդկանց հարցում շատ սեթևեթ են: Նրանք սիրում են ինտիմ խաղեր, բայց հազվադեպ են առանձնանում համառությամբ:

Սևը համառ կանանց գույնն է
Սև ներքնազգեստի սիրահար կանայք գիտեն իրենց գինը, սակայն երբեմն ծայրահեղությունների մեջ են ընկնում և դառնում չափազանց ինքնավստահ: Նրանց մեջ կարող եք հանդիպել իսկական բռնապետերի, նման կանանց հետ անկողնում դժվար է գալ ընդհանուր հայտարարի:
Կապույտը կարիերա կերտող կանաց համար է
Այս գույնի ներքնազգեստ են կրում հաճախ այն կանայք, որոնց գլխավոր խնդիրն է առաջ շարժվել իրենց կարիերայում, այդ իսկ պատճառով շատ զուսպ են սիրո մեջ: Տղամարդկանց մեջ նրանք գնահատում են պրոֆեսիոնալիզմը, նրանք հաճախ զուգընկեր են ընտրում իրենց ղեկավարներից կամ գործնական տղամարդկանց շարքերից:

Էքսցենտրիկ կարմիր
Վաղուց անցել են այն ժամանակները, երբ կարմիր ներքնաշորի գույնը համարվում էր անպարկեշտ և ավելորդ անգամ աչքի ընկնող: Այս կանայք առանձնանում են իրենց սեքսուալ հմտություններով: Շատ հեշտ է նրանց համար սևեռել տղամարդու ուշադրությունը դեպի իր անձը, եթե նրանք հավանում են տվյալ տղամարդուն:
Նուրբ վարդագույն
Այս գույնը պաշտում են երազողները, ովքեր հենց մանկությունից պատկերացրել են իրենց արքայադստեր դերում: Ի դեպ՝ սեռական հարաբերությունների մեջ նրանց հետ մրցել գրեթե անհնարին է, նրանք պատրաստ են խելահեղ և համարձակ քայլերի: Միևնույն ժամանակ նմանատիպ կանայք շատ զգայուն են և ռոմանտիկ, սիրում են գեղեցիկ սիրային հարաբերություններ, թանկարժեք նվերներ, բանաստեղծություններ՝ լուսնի ներքո և նմանատիպ գեղեցիկ քայլեր: