Սևազգեստ Սելին Դիոնը վերջին հրաժեշտն է տվել ամուսնուն (լուսանկարներ)
LifestyleԱշխարհահռչակ կանադացի երգչուհի Սելին Դիոնը վերջին հրաժեշտն է տվել իր սիրելի ամուսնուն` պրոդյուսեր Ռենե Անջելիլին, ով տարիներ շարունակ տառապում էր կոկորդի քաղցկեղից:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, հոգեհանգստի արարողությունը կայացել է Մոնրեալ քաղաքի Նոտր Դամ տաճարում։
47-ամյա սևազգեստ երգչուհին հոգեհանգստին եկած բոլոր մտերիմների ու հարազատների, ինչպես նաև սրտացավ անծանոթների հետ սգացել է սիրելիի կորուստը։
«Այնքան զգացված եմ, որ այսքան շատ մարդիկ են մեզ աջակցում նման դժվարին պահին»,- նշել է երգչուհին, ով պատրաստվում է փետրվարին բեմ վերադառնալ:




