Պերմյակովի գործով դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունվարի 29
SocietyԳյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 29-ի ժամը 12:00-ը, քանի որ տուժողների իրավահաջորդների հարցաքննության փուլում Ավետիսյանների դստրերը` Անահիտ Կոշտոյանն ու Լուսինե Ավետիսյանը, և փեսան` Եգոր Ադամյանը, ի վիճակի չէին մասնակցել հարցաքննությանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հաջորդ դատական նիստին մասնակցելու համար կծանուցվեն նաև մյուս վկաները: