Սեր փնտրելու փոխարեն ահա թե ինչ պետք է անել
LifestyleWnews.am-ը գրում է.
Շատ փիլիսոփաներ ու մեծություններ կարծիք են հայտնել ոչ թե այն մասին, թե ինչպես հանդիպել սիրուն եւ ինչ է պետք դրա համար անել, այլ, թե որքան կարեւոր է սիրել կարողանալը։
Ինչպիսի՞ն է իսկական սերը եւ ինչպե՞ս սովորել սիրել։
Այս հարցերը տարիներ ի վեր տանջում են մարդկությանը եւ բավականին բարդ են։
Յուրաքանչյուրն իր կյանքում փորձում է հասկանալ այս ոչ բարդ գիտությունը։
Մի քանի անհաջող եւ ցավոտ փորձերից հետո շատերն անմխիթար հետեւություններ են անում այն մասին, որ հավերժ սեր գոյություն չունի։ Մարդիկ նախընտրում են հրաժարվել իրենց երազանքից՝ցավ ու հիասթափություն ապրելու ռիսկին դիմելու փոխարեն։
Ինչու ենք դժվարանում ոչ միայն ստեղծել, այլ նաեւ պահպանել սիրային հարաբերությունները եւ ինչու՞ է ստեղծվում այնպիսի տպավորություն, որ ողջ աշխարհում մեզ համար գոյություն ունեն միայն մի քանի արժանի թեկնածուներ կամ որ բոլոր խնդիրներն առաջանում են պաշտպանողական պատնեշներից, որոնք մենք ստեղծել ենք վաղուց, սակայն այժմ մեզ խանգարում են եւ բերում հիասթափության։
Որքան երկար են տեւում հարաբերությունները, այնքան մեզ մոտ նոր տագնապներ են առաջանում։
Ինչ-որ մեկը կարծում է, որ որքան խորն են հարաբերություները, այնքան ամուր պետք է լինեն, իսկ եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում, միանշանակ այդ հարաբերություններումը սխալ են։
Ամենեւին էլ պարտադիր չէ.
Խորը հարաբերությունները կարող են վեր հանել մեր միջից ինչպես ամենավատը, այնպես էլ ամենալավը. մեր վախերը, մեծ հույսերը, մեր սեփականության զգացողությունը, բարությունն ու անտարբերությունը, շռայլությունն ու էգոիզմը։
Այդ զգացմունքների հետ աշխատանքի դեպքում մենք ավելի ենք բացվում, սկսում վստահել իրար եւ աստիճանաբար հանելով այն պատնեշը, որը երբեւէ մեզ պաշտպանում էր սթրեսից։
Մեծ սեր, անկեղծ մտերմություն, դիմացինին հասկանալու ունակություն. ահա եւ առողջ հարաբերություններին բնորոշ գծերը։
Հարաբերությունները չեն ստացվում, երբ դրանց հետեւից վազում են, դրանք ստացվում են այն ժամանակ, երբ ինքներդ եք ստեղծում։ Հարաբերություններ ստեղծելու գլխավոր հիմքը ոչ թե երազանքի մարդուն փնտրելն է, այլ ինքներս նման մարդու վերածվելը։
Երբ մեր մեջ զարգացնում ենք բոլոր այն հատկանիշները, որոնք ցանկանում ենք գտնել մեկ ուրիշի մեջ, նման մարդու հանդիպելու հավանականությունները մեծանում են։ Եթե մեր մեջ զարգացնենք շռայլությունը, վստահելու ունակությունը, բարությունն ու այլ դրական գծեր, որոնք փնտրում ենք դիմացինի մեջ եւ սովորենք կիրառել դրանք կյանքում, մեր հարաբերությունները կզարգանան եւ օրեցօր կլավանան։
Այո, անհրաժեշտ կլինի ժամանակ, ջանք ու էներգիա, սակայն յուրաքանչյուրը, ով երբեւէ հայտնվել է այդ ճանապարհին, կասի, որ արդյունքն իսկապես արժե։ Ինչի՞ն եք սպասում։