Մասիսի ԲԿ-ում ծանր վիճակում հիվանդներ չկան
SocietyՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոն։ Փոխնախարարը և գլխավոր մասնագետը շրջել են կենտրոնում, տեղում ծանոթացել սուր շնչառական վարակներով հիվանդների բուժման ընթացքին, զրուցել նրանց հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կենտրոնում բուժում է ստանում 45 հիվանդ, որից 37-ը` երեխա։ Թոքաբորբ է ախտորոշվել նրանցից 11-ի մոտ, որից 7-ը` մինչև 18 տարեկան են։ Ծանր վիճակում հիվանդներ չկան։
Հիվանդանոցն ապահովված է դեղերով և անհրաժեշտ պարագաներով, պահպանվում են սանիտարական և հակահամաճարակային նորմերը։
Արարատի մարզի հիվանդանոցներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 129 հիվանդ, որից 95-ը` մինչև 18 տարեկան են։