Հայկական զինված ուժերը միշտ պատրաստ են Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը
SocietyՀայաստանի ջանքերն ուղղված են ոչ միայն ԼՂ հակամարտության գոտում լայնամասշտաբ պատերազմի դիմակայմանը, այլեւ նրան, որ թույլ չտրվի, որ հանրապետության նախագահի կողմից իրականացվող բանակցային գործընթացներն ընթանան ռազմական գործողություններին զուգահեռ:
ՀՀ Գրողների միությունում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը շե շտում է, որ ռազմավարական վերանայման գործընթացում կա լուրջ վերլուծական աշխատանք, որը կոչվում է սպառնալիքների գնահատում, և դեռևս առաջին շրջափուլում, որը իրականացվել է 2008-2010թթ-ին, արվել է կանխատեսում համաձայն, որի չի բացառվում, որ Ադրբեջանում նավթի գնի հետ կապված տնտեսական խնդիրները հանգեցնեն ավելի լուրջ ռազմական գործողությունների:
«Զինված ուժերում իրականացվում է պլանավորում բոլոր սցենարներով, և վերսկսման հնարավորությունն արդեն ի սկզբանե վերահաշվարկված է և համապատասխան գործողություններով պլանավորված: Ժամանակի առումով կարող է սոցիալական իրավիճակը սրացնել կամ էլ սառեցնել, բայց զինվորականների համար դա մեծ նշանակություն չի ներկայացնում, մենք պատրաստ ենք և՛ այսօր, և՛ վաղը»,- ասաց նա` հավելելով, որ եթե ադրբեջանական ռեժիմը զգա, որ դա իր համար փրկություն է, կգնա այդ քայլին, սակայն դա հայկական զինված ուժերի պատրաստակամության վրա մեծ ազդեցություն չի ունե նա. բանակը միշտ է պատրաստ: