Հայաստանը կարող է ընդլայնել ռազմավարական համագործակցությունն Իրանի հետ
SocietyՌազմավարական առումով հայկական Զինված ուժերի հարաբերությունները շատ սերտ են Իրանի հետ, եւ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր իրավիճակը, չի բացառվում, որ համագործակցությունը հարեւան պետության հետ ավելի կընդլայնվի: Գնահատականը ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանինն է:
«Հաշվի առնելով Իրանի` պատժամիջոցների տակ լինելը՝ ռազմավարական համագործակցությունը սահմանափակ էր, որոշակի թիկունքային և կրթական ու ռազմավարական կոնսուլտացիաներով: Այս նոր ֆոնի վրա հնարավոր են նոր զարգացումներ, իսկ հիմքը կա, որպեսզի մենք ռազմավարական տեսակետից էլ կարողանանք ընդլայնել համագործակցությունը»,- ասաց նա:
Աշխարհաքաղաքական տեսանկյունից Տոնոյանը կարեւորեց նաեւ համագործակցությունը հարևան Վրաստանի հետ:
«Վերջին տարիներին Վրաստանի հետ համագործակցությունն ընդլայնվում է, և հույս ունենք ամուր ռազմավարական համագործակցության կապեր ունենալ»,-ասաց նա` հավելելով, որ ապագայում համագործակցությունն ավելի է սերտանալու: