Բաց չթողեցի առիթը, կերա աղի բլիթը․ Մարինկա Խաչատրյան
LifestyleՀեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Մարինկա Խաչատրյանը տեղեկացրել է Instagram-ի իր էջին հետեւող բաժանորդներին, որ գիշերը աղի բլիթ է կերել․
«Բաց չթողեցի առիթը, կերա աղի բլիթը»,- գրել է Մարինկան։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։ Տոնին առավել մեծ անհամբերությամբ սպասում են երիտասարդները, քանի որ նախորդող գիշերը ուտում են աղի բլիթ եւ ըստ ավանդության՝ երազում տեսնում նրան, ով ապագայում դառնալու է իրենց կյանքի ուղեկիցը։