Հայաստանի մի շարք շրջաններում հունվարի 27-ի և 28-ի գիշերները կդիտվի 21-26 աստիճան ցուրտ
SocietyՀայաստանի տարածքում հունվարի 24-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 24-ին՝ հովտային գոտիներում‵ թաց ձյուն: Հունվարի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևմտյան‵ 8-12 մ/վրկ արագությամբ: Հունվարի 24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 20-25մ/վրկ, առանձին շրջաններում‵ բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին‵ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 24-27-ին աստիճանաբար կնվազÕ « 12-15 աստիճանով: Նվազագույն ջերմաստիճանը՝ 21-26 աստիճան ցուրտ, կդիտվի լույս հունվարի 27-ի և 28-ի գիշերները Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի լեռնային շրջաններում։
Երևանում հունվարի 24-ին սպասվում է թաց ձյուն, 25-26-ին‵ ձյուն: Հունվարի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ օրերի գիշերները մայրաքաղաքաում կդիտվի 14-16 աստիճան ցուրտ։