Yerevan, 26.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը նույն տեմպերով շարունակում է գյուղմթերքի արտահանումը ՌԴ. ՍԱՊԾ

 Հայաստանը նույն տեմպերով շարունակում է գյուղմթերքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը` անդրադառնալով ՌԴ-ի կողմից Հայաստանից գյուղմթերքի արտահանման ժամանակավոր արգելքին, որը կապված է դաբաղ հիվանդության հետ: «Հունվարի 20-ին 4, իսկ 21-ին` 5 մեքենա պանիր ենք արտահանել Ռուսաստան: Մենք ստացել ենք Ռուսաստանի գլխավոր անասնաբույժի գրությունը, թե որ ապրանքների արտահանումն է ժամանակավորապես արգելվում և ինչի համար: Այսպես, ՌԴ-ն ժամանակավորապես արգելել է կենդանի անասունների,  այդ կենդանիներից ստացված գենետկական նյութի, այն մսի և ենթամթերքի արտահանումը, որը չի անցել այնպիսի մշակում, որը կարող է բացառել վիրուսի առկայությունը: Այսինքն, այնպես չէ, որ ընդհանրապես մսի արտահանումն են արգելել: Արգելվել է նաև ջերմային մշակում չանցած կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև կենդանական ծագման հումքի արտահանումը: Սակայն մենք շարունակում ենք նույն տեմպերով իրականացնել արտահանումը ՌԴ, որովհետև իմ թվարկած ապրանքները, որոնց արտահանումը ժամանակավորապես արգելվել է, այնքան մեծ պահանջարկ չունի ՌԴ շուկայում»,- Արմենպրեսի հաղորդմամբ` պարզաբանեց Մկրտչյանը:

Ռուսաստանի Դաշնության Գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը` «Ռոսսելխոզնադզոր»-ը, 2016 թվականի հունվարի 20-ից ժամանակավորապես սահմանափակում է մտցրել Հայաստանից ՌԴ մի խումբ գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծման հարցում: Այդ մասին որոշումը տեղադրված է «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական կայքում: Որոշումը ռուսական կողմը պայմանավորել է Հայաստանում դաբաղ հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով և դրա` Ռուսաստանի տարածք ներթափանցման բարձր ռիսկայնությամբ: 

Հովհաննես Մկրտչյանը հայտնեց, որ դեռ 2015թ. նոյեմբերին Թուրքիայում սկսել են գրանցվել դաբաղ հիվանդության դեպքեր: «Այդ մասին մենք տեղեկացել ենք Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կայքէջից: Իրավիճակը վերլուծելու համար սպասեցինք Թուրքիայից հիվանդության հարուցիչի վերջնական լաբորատոր փորձաքննության արդյունքներին: Արդյունքում պարզվեց, որ գրանցված դաբաղ հիվանդության վիրուսը նոր տիպի է: Համենայնդեպս, այդ տեսակը նախկինում մեր տարածաշրջանում չի եղել: Այդ օրվանից սկսած` սննդի անվտանգության պետական ծառայությունը և գյուղատնտեսության նախարարությունը սկսել են համատեղ աշխատանքներ իրականացնել, որպեսզի հիվանդության ներթափանցումը Հայաստան բացառելու համար: Գրանցված դեպքերը ուղիղ գծով Հայաստանից 2.5-3 կմ հեռավորության վրա էին: Քանի որ հիվանդությունը շատ արագ տարածվող հիվանդություն է, չէր բացառվում, որ մեր հանրապետությունը զերծ կմնա այդ հիվանդությունից»,- մանրամասնեց նա:

Մկրտչյանը հավելեց, որ 2015թ. դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզում նկատվել է դաբաղ հիվանդության նման կլինիկական նշաններով դեպք: «Մենք դրան արդեն իսկ պատրաստ էինք: Արագ իրականացվել են նմուշառման աշխատանքներ, ոչնչացվեց հիվանդ կենդանին, իսկ նմուշն ուղարկվեց լաբորատոր փորձաքննության: Դեկտեմբերի 27-ին ստացել ենք պատասխան, որը հաստատում էր, որ դա դաբաղ հիվանդություն է, սակայն, քանի որ կա գենետիկական փորձաքննություն, որը Հայաստանում չի իրականացվում և դրա իրավունքն ունեն միայն ռեֆերենս լաբորատորիաները, նմուծն արագ ուղարկվել է ՌԴ կենդանիներÕ « առողջության գիտահետազոտական ինստիտուտ, որպեսզի հաստատվի մեր մտահոգությունը, որ դա Թուրքիայում գրանցված դաբաղ հիվանդության նոր տեսակն է: Մենք ստացանք պատասխան հունվարի 14-ին, ինչի մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարարը: Արագ միջոցառումներ իրականացվեցին` հիվանդության տարածումը Հայաստանում կանխելու համար»,- ընդգծեց Մկրտչյանը:

Նա հավելեց, որ հիվանդությունը կանխարգելելու ուղղությամբ սկսել են քայլեր ձեռնարկվել: Հայկական կողմը դիմել է ՌԴ այն բիոֆաբրիկային, որն արտադրում է համապատասխան պատվաստանյութ` հիվանդությունը կանխարգելելու համար: «Մենք խնդրել ենք, որ մեզ համար պահանջվող քանակը  հնարավորինս արագ պատրաստվի և տեղափոխվի Հայաստան, որպեսզի մենք կարողանանք տարածումը կանխարգելել: Հայտարարվել էր մրցույթ այդ պատվաստանյութը Հայաստան ներմուծելու համար,  մի կազմակերպություն շահել էր մրցույթը, սակայն այն չեղյալ հայտարարվեց` հաշվի առնելով դրա ռիսկայնությունը: Արդեն իսկ հայտարարվել է նոր մրցույթ, որպեսզի ներմուծենք պատվաստանյութը»,- պարզաբանեց Հովհաննես Մկրտչյանը:

Հայաստանում դաբաղ հիվանդության երկրորդ դեպքն այս պահի դրությամբ չի գրանցվել: Հովհաննես Մկրտչյանը վստահեցրեց, որ այդ հիվանդությունը կարող են շատ արագ տեսնել անգամ ոչ մասնագետները: «Մենք աշխատում ենք նաև մեր ռուս գործընկերների հետ` այդ հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ»,- ասաց նա:

 

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead