Yerevan, 03.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեր Հայրենիքի անվտանգությունը երբեք առուծախի առարկա չենք դարձրել ու չենք դարձնի. ՀՀ Նախագահ

Society

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Միջոցառման շրջանակներում կատարվել է պետական սահմանի առաջնագծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած երիտասարդ զինծառայողների օրհնության կարգ:

Սահմանային գոտում մարտական հերթապահություն իրականացրած լավագույն ժամկետային զինծառայողներից 25-ը Սուրբ Սարգսի տոնի առիթով Արարատյան Հայրապետական թեմի կողմից պարգևատրվել են Ս. Սարգիս Զորավարի խորհրդանշական զարդապատկերով ու տոնը խորհրդանշող հուշանվերներով: Խրախուսման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Առաջնորդարանում: 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը զինվորների հետ ներկա են եղել նրանց ընտանիքի անդամները, ՀՀ պաշտպանության նախարարը, Երևանի քաղաքապետը, բարձրաստիճան զինվորականներ:

Հանրապետության Նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորական խոսք է հղել.

«Հարգելի՛ ծնողներ, 
Սիրելի՛ զինվորներ,

Ես մեծ հաճույքով շնորհավորում եմ ձեզ այսօրվա տոնի՝ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Զորավար Սարգիսը զինվորականության, երիտասարդության, սիրո ու հավատարմության, այսինքն` անդավաճան լինելու սուրբն էր: Ուստի, հատկապես այսօր ես ուզում եմ շնորհավորել այստեղ ներկա մեր զինվորներին, ովքեր զորակոչվելով հայկական բանակ, պարզ զինվորից վերածվել են Հայրենիքի զինվորի: Հայրենիքի զինվոր կարող է լինել նա, ով գիտակցում է, ով համոզված է, որ մեր Հայրենիքի անվտանգությունը, մեր Հայրենիքի պաշտպանությունը կախված է մեզնից յուրաքանչյուրից: Եվ այդ մեծ, բազմ ամարդ կոլեկտիվում եթե մեկը իր պարտականությունները կատարում է թերի, ապա մնացածի վրա է բարդվում հավելյալ դժվարությունը: Հայրենիքի զինվոր կարող է դառնալ նա, ով գիտակցում է, որ լիարժեք կատարելով իր պարտականությունը, իր պարտքը՝ նա առաջին հերթին պաշտպանում է իր ծնողներին, պաշտպանում է իր քույրերին, եղբայրներին, իր ապագա երեխաների մորը, իր հայրենի օջախը և այս հավաքականության մեջ՝ մեր Հայրենիքը:

Սիրելի՛ զինվորներ,

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր անկախ սոցիալական վիճակից, շատ մեծ դժվարությամբ, տառապանքով ձեզ ծնել, դաստիարակել ու կրթել են, և դուք դարձել եք մեր Հայրենիքի լիարժեք քաղաքացիներ: Իմ խորին շնորհակալությունը ձեզ, սիրելի՛ ծնողներ:

Ուզում եմ, սիրելի՛ զինվորներ, ձեզ մաղթել բարի ծառայություն, անփորձանք ծառայություն: Ուզում եմ վստահ լինեք, որ ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, Պաշտպանության նախարարը, որպես մարդ, որ քսանչորս ժամ զբաղված է մեր Զինված ուժերի բոլոր գործերով ու խնդիրներով, ամեն ինչ անում ենք, որպեսզի դուք ունենաք ժամանակակից սպառազինություն, որպեսզի այն հատվածում, որտեղ դուք պատասխանատվություն եք կրում՝ լարվածություն չլինի: Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ մենք մեր Հայրենիքի պաշտպանությունը, անվտանգությունը երբեք առուծախի առարկա չենք դարձ րել ու չենք դարձնի: Վստահ եղեք, որ ձեզնից առաջ ծառայողների, նաև, անշուշտ, մեր նահատակված զինվորականների վաստակը լինելու է այն հիմքը, որի վրա Հայաստանի Հանրապետությունը դառնալու է անխոցելի, ուժեղ պետություն: Եվ որպես փոքրիկ ուշադրություն ձեր լավ ծառայության, ես խնդրել եմ Պաշտպանության նախարարին, որպեսզի ձեզնից այսօր ծառայության մեջ գտնվող զինվորներին հատկացնի 10-օրյա արձակուրդ, որպեսզի կարողանաք ձեր ծնողների, մերձավորների հետ անցկացնել այս մի քանի օրը: 

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի լինելու համար»:

 

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors