Գոռ Պետրոսյանն ու Մերի Ներսիսյանը սիրո տոնին հաճելի ծուղակն են ընկել. Նրանք իրարից գաղտնի միմյանց սերն են խոստովանում
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Հայ Առաքելական եկեղեցում այսօր նշվում է Երիտասարդների և սիրո բարեխոս, ամենասիրված սրբերից Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը:
Սիրո ուժն է անմահ: Սերն այն աստվածային զգացմունքն է, որը տալիս է ուժ ապրելու, արարելու եւ կյանքն ավելի գեղեցիկ անցնելու համար: Սերը զորեղ է, ամենակարող, սերը հենց կյանքն է, որ կա:
Life.panorama.am-ը մի շատ հաճելի անակնկալ է պատրաստել՝ առաջրկելով մեր հայտնի զույգերին մեր միջիոցով իրարից գաղտնի եւս մեկ անգամ միմյանց սեր խոստովանել: Ի դեպ, հատուկ շեշտենք, որ զույգերից ամեն մեկը գիտի, թե ինքն է անակնկալ անելու, բայց արդյունքում անակնկալը պատրաստել ենք մենք՝ սիրո գեղեցիկ օրը նրանց եւս մեկ անգամ ուրախացնելու համար:
Հաղորդավար, ռեժիսոր Գոռ Պետրոսյանի եւ հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի սերը վաղուց անցել է անհրաժեշտ փորձությունները, նրանք սիրում են իրար ու դա է ամենակարեւորը: «Սիրո ուժն է անմահ» հայտնի ասույթը այս գեղեցիկ զույգն արդեն տասը տարի ամեն օր իր օրինակով ապացուցում է:
Գոռ Պետրոսյանի գեղեցիկ սիրո խոստովանությունը սիրելի կնոջը՝
- Դու ինձ միշտ հարցնում ես.-«Սիրու՞մ ես ինձ»,- ու ես պատասխանում եմ.-«Այո»,- բայց ես ստում եմ... Ես քեզ չեմ սիրում, ես ապրում եմ քեզնով, ապրում եմ քեզ համար: Ուզում եմ, որ շատ աղջիկներ ունենաք, որովհետև նրանք այս կամ այն չափով նման կլինեն քեզ ու աշխարհում մի փոքր կշատացնեն քո տեսակը: Ես վայելում եմ կյանքը, քանի որ դու սիրում ես ինձ: Ես երջանիկ եմ, քանի որ ես սիրում եմ ՔԵԶ:
Շարունակությունը՝ այստեղ