Նարեի դողը, Rippi-ի կծած աղի բլիթը եւ Մաշայի զվարճանքը :)
LifestyleBravo.am-ը գրում է.
Երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի խորհրդանիշներից մեկն աղի բլիթն է։ Համաձայն ժողովրդական ավանդույթի՝ չամուսնացած երիտասարդները տոնին նախորդող գիշերն աղաբլիթ են ճաշակում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: BRAVO.am-ը թեմայի շուրջ զրուցել է դեռեւս չամուսնացած երգչուհիների հետ։):
«Հայաստանի ձայնը 1» նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը կերել է երեկվատոնական համերգի ժամանակ իրեն բաժին հասած աղի բլիթը.«Պարզապես փորձեցի զվարճանքի համար, երազ էլ տեսա, բայց այն տոնի հետ չէր առնչվում. բավական շատ մարդիկ կային, իմ երգչախմբի հետ էի։ Նախորդ տարի էլ էի փորձել, կրկին երազ չէի տեսել, երեւի դեռ ժամանակը չէ։ Առհասարակ, հաճախ եմ երազներ տեսնում, ինչ-որ երեւույթներ կատարվում են»,- պատմել է երգչուհին` հավելելով, որ սիրո մասին իր նոր երգը չի հասցրել ներկայացնել, ուստի պրեմիերան տեղի կունենա Սուրբ Վալենտինի տոնին:
Շարունակությունը՝ այստեղ
