Yerevan, 11.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կրակոցներ` Երեւանի կենտրոնում. ո՞վ էր Դքի Նորիկը (բացառիկ լուսանկարներ)

Lifestyle

1992 թվականի հունիսի 28-ին` առավոտյան ժամը 10-ն անց 30 րոպեին, կրակոցներ հնչեցին Երեւանի կենտրոնում, Հանրապետության հրապարակից քիչ ներքեւ` Սպայի տան մոտակայքում: Կես ժամ անց հայտնի կդառնար, որ մահափորձ է կատարվել: Իսկ մի քանի ժամ անց, երբ զոհն այլեւս չկար, ողջ Երեւանը կիմանար, որ սպանվել է Նորիկ Թադեւոսյանը կամ, ինչպես նա առավել հայտնի էր, Դքի Նորիկը: Ավարտվեց Երեւանի լեգենդներից եւս մեկի երկրային կյանքը` իր ետեւից թողնելով բազմաթիվ գաղտնիքներ, հանելուկներ ու հարցականներ…

Շփոթահար մարդիկ անգամ չնկատեցին, թե ինչպես անհետացան մարդասպանները կամ մարդասպանը: Ծնկահար եղած մարդու թիկունքին (նախ կրակել էին նրա ոտքերին, որի պատճառով Նորիկը ծնկաչոք ընկել էր), ողնաշարի շրջանում եւս մեկ, գնդակ էր արձակվել: Շտապ օգնության մեքենան նրան նախ հասցրեց Շտապ օգնության հիվանդանոց: Նորիկի կինը՝ Վերան զանգահարեց ընտանիքի լավ բարեկամ, «Էրեբունի» հիվանդանոցի վիրաբույժ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանին: Շտապ օգնության հիվանդանոց զանգահարեց պրոֆեսորը եւ պահանջեց, որ կամ սպասեն իրեն կամ Նորիկին հասցնեն «Էրեբունի»:«Թեկուզ մեռած, ուղարկեք իմ մոտ: Թեկուզ՝ մեռած: Ես նրան կփրկեմ»: Բայց բժիշկներին չհաջողվեց փրկել Նորիկին: Հետո պրոֆեսոր Հովհաննիսյանը կասի, որ Նորիկը կփրկվեր, եթե գնդակը աորտայի մեջ մտած չլիներ: Թեեւ 1992 թվականին մահերով ու սպանություններով չէիր զարմացնի, այնումենայնիվ Նորիկ Թադեւոսյանի սպանությունը արտակարգ իրադարձություն էր` եւ ոչ միայն Երեւանի ու Հայաստանի համար:

Այս մարդուն շատ-շատերն էին ճանաչում, շատ-շատերն էին նրա բարեկամությունը վայելում: Արվեստագետներ, գրողներ, պետական պաշտոնյաներ, հազարավոր մարդիկ, ովքեր որեւէ կոչում ու ճանաչում չունեին, հաճախակի էին հյուրընկալվում Թադեւոսյանների ընտանիքում: Տիկին Վերան` Նորիկի կինը, ով հյուր ընդունելու մեծ արվեստին հիանալի է տիրապետում, այնքան հյուր է ընդունել եւ գերազանց ճանապարհել, որ ցանկացած մարդու համար քույր ու մայր է դարձել, անչափ հարազատ մարդ: Ու, ահա, մարդիկ պետք է Նորիկ Թադեւոսյանի տուն մտնեն, որպեսզի հրաժեշտ տան նրան: Սենտիմենտալ խոսքերն արժեք չունեն, երբ հարազատ, շատ հարազատ մարդու ես հրաժեշտ տալիս: Ի՞նչ խոսես, ի՞նչ ասես… …Իսկ առավոտյան օրը կարծես ոչ մի վտանգ չէր կանխագուշակում: Մոսկվայից հյուրեր ունեին Նորիկը եւ զարմիկը` Վրույրը: Որոշել էին Սեւան տանել: Վրույրը կարճ ժամանակով գնացել էր Նուբարաշենի (Սովետաշենի) գերեզմանատուն` ծանոթներից մեկի հարազատի գերեզմանատեղի հարցը լուծելու համար: Ժամը 11-ին պետք է միասին գնային իրենց հյուրերի մոտ եւ մեկնեին Սեւան:

Ամեն ինչ նախապատրաստված էր, ամեն ինչի համար նախապես հոգ էր տարվել: Սակայն երբ Վրույրը հասավ պայմանավորված տեղը (կենտրոնական բաղնիքի մոտ)` իմացավ ողբերգության մասին: Հիվանդանոցում նա խնդրում էր փրկել «եղբորը», աղաչում էր: Բայց բժիշկները եթե կարող են շատ ու շատ բան անել, հրաշքներ գործել չեն կարող… Այսպես եղավ նաեւ Նորիկ Թադեւոսյանի պարագայում… …Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Երեւանի դեմքը, նույնիսկ բնավորությունը փոխվեց: Եթե մինչեւ պատերազմը քաղաքում ձեւավորվել էին բնիկ երեւանցիները` իրենց նիստուկացով, երեւանցուն հատուկ սովորություններով, երեխաների գզվռտոցով, կանանց բամբասանքներով, տղաների ծեծկռտուքով (որն ընդամենը մեկ օր անց մոռացվում էր եւ ընկերությունը շարունակվում էր), տղամարդկանց հզորությամբ, իրենց տանտեր զգալու հպարտությամբ, ապա պատերազմից հետո շատ բան փոխվեց:

Անվերջ, անընդհատ քաղաք էին լցվում գյուղերից եկած մարդիկ, ովքեր իրենց սովորություններն էին բերում: Իսկ 1946-ից սկսած, երբ Մեծ Եղեռնից հետո արտասահմանյան տարբեր երկրներում բնակություն հաստատած հայերի առաջին քարավանները եկան եւ «ընկեր» բառին հավասարազոր սկսեց հաճախակի հոլովվել «ախպար» բառը, Երեւանում շատ գործածական դարձան սուրճը, կոշկակարությունը, մասնավոր առեւտուրը, որը համերաշխորեն գոյատեւում էր սովետական` պետական առեւտրի հետ: Երեւանի շուկաները, երկաթուղային կայարանը, ապա նաեւ գործարանները բազմահազար մարդկանց առան իրենց բերանը: Գրեթե սովահար մարդիկ (հատկապես հանրապետության գյուղերից եկածները) ապրուստի միջոց էին փորձում ստեղծել: Նրանք տեղավորվում էին Կիլիկիայում եւ Նորագյուղում, Արեշում ու Կոնդում, Ղռերում ու Երեւանի այլ թաղամասերում իրենց իսկ կառուցած փայտե կամ քարե կացարաններում, որոնք տուն էին կոչում:

Մանրամասները` yerkir.am կայքում:

“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced