Տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում
Economicstert.am-ը գրում է.
Հայաստանյան բանկերում այսօր տարադրամն ունի հետևյալ փոխարժեքը. 1 ԱՄՆ դոլարի առքի միջին գինը 485,35 դրամ է, վաճառքինը՝ 489.96 դրամ: Հունվարի 23-ի համեմատ առքի տատանումը եղել է +0.02 դրամ, վաճառքի տատանում չի գրանցվել:
1 եվրոն բանկերում այսօր գնում են միջինը 522.88 դրամով, վաճառում՝ 534.08 դրամով:
Նախորդ օրվա համեմատ եվրոյի առքի տատանում եղել է +0.10 , վաճառքինը՝ -0.05:
Ռուսական ռուբլու առքի միջին գինը 6.01 դրամ է, վաճառքինը՝ 6.33 դրամ: Ռուբլու առքը նախորդ օրվա համեմատ տատանվել է +0.01 դրամով, իսկ վաճառքի գինը մնացել է անփոփոխ: