Անի Լորակը 4-ամյա դստեր հետ երգել է Մայամիի բեմերից մեկում
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Անի Լորակն այժմ շրջագայում է ԱՄՆ-ում։ 37-ամյա հայտնի երգչուհին Մայամիի բեմերից մեկում հայտնվել է չորսամյա դստեր՝ Սոնյայի հետ։
Նա առաջին անգամ էր դստերը ծանոթացնում իր երկրպագուների հետ։ Երգչուհու ամուսինը՝ Մուրատը, տեսախցիկով նկարել է, թե ինչպես է փոքրիկը հայտնում իր անունը եւ մորը խնդրում իր հետ երգել։
Ավելի վաղ Լորակը հրապարակել էր ընտանիքի լուսանկարը։
