5 տարեկանում մայրացած փոքրիկի շոկային պատմությունը (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Սա անհավանական է, բայց փաստ, որը պաշտոնապես գրանցված է մանկաբարձության տեղեկատուներում: Այս դեպքը տեղի է ունեցել հեռավոր 1939 թվականին:
Պերուի Պասկո փոքրիկ քաղաքում գտնվող հիվանդնոց ժամանեց հայրը՝ փոքրիկի՝ Լինայի, հետ: Նա երկու օր շարունակ անցել էր լեռներով՝ հիվանդնանոց հասնելու համար: Նա պնդում էր, որ աղջնակը մահանում է և խնդրում փրկել նրան:
Աղջնակի որովայնը մեծացած էր: Այն հիշեցնում էր հսկայական ուռուցք: Այդպիսի նախնական որոշում կայացրին բժիշկները, որից հետո նշանակեցին հետազոտում: Հետազոտության արդյունքը ստանալուց հետո նրանք շոկի մեջ էին: Պարզվեց՝ փոքրիկը հղիության 7-րդ ամսում է:
|
Լինան տեղափոխվեց մայրաքաղաք Լիմայում գտնվող հիվանդնաոց: Այնտեղ բժիշկները որոշում կայացրին չընդհատել հղիությունը: 1.5 ամիս անց՝ 1939 թվականի մայիսի 14-ին, 5 տարեկան 7 ամսական և 17 օրական հասակում փոքրիկը լույս աշխարհ բերեց տղայի, որը լիովին առողջ էր, կշռում էր 2.7կգ:
Չզարգացած սեռական օրգանների պատճառով երեխան լույս աշխարհ եկավ կեսարյան հատմամբ: Այլ խնդիրներ, բարդություններ բժիշկները չունեցան: Նորածնի անունը դրեցին Խերարդո՝ ծնունդն ընդունած բժիշկներից մեկի պատվին:
|
Մինչև այսօր հայտնի չէ՝ ով է երեխայի հայրը: Լինան այդպես էլ չի պատմել՝ ով է հայրը, ինչ պայմաններում է նա հղիացել: Հնարավոր է՝ նա ինքն այդ մասին չի իմացել, քանի որ հղիանալիս մոտ 5 տարեկան է եղել: Այդ հասակում երեխաները կարող են և չհիշել մոտ մեկ տարի առաջ կատարվածը:
|


