Իրանը պլանավորում Է 800 մլն դոլարի կաթնամթերք մատակարարել Ռուսաստանին
EconomicsԻրանցի արտադրողների կողմից 2016 թվականի ընթացքում Ռուսաստան կաթնամթերքի արտահանման գումարը կարող Է կազմել շուրջ 800 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հունվարի 24-ին հայտնել Է Իրանի կաթնամթերք արտադրողների ընկերակցության ներկայացուցիչ Ռըզա Բաքերին:
«Սպասվում Է, որ եկող տարվա ընթացքում (Իրանում Նոր տարին սկսվում Է մարտի 21-ին) Իրանից կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան կկազմի 500-ից մինչեւ 800 մլն դոլար»,-Բաքերիի խոսքը մեջբերել Է «Մեհր» գործակալությունը:
Հունվարի սկզբին Թեհրանի առեւտրաարդյունաբերական պալատի գյուղատնտեսական կոմիտեի ղեկավար Կավե Զարկարանը «Ֆարս» գործակալությանը հայտնել Է, որ Իրանը կսկսի Ռուսաստանին կաթնամթերք արտահանել 2016 թվականի հունվարի 20-ին:
«Ռոսսելխոզնադզորը» հունվարի 19-ին հայտարարել Է, որ ՌԴ-ին կաթի ու կաթնամթերքի մատակարարման թույլատրագրեր Է տվել իրանական չորս ձեռնարկությունների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: